Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում

Վթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում  փետրվարի 18-ին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյանի, Իսակով 30-54 զույգ համարի շենքերի, Զ.Անդրանիկի 141-150 շենքերի, Զ.Անդրանիկի Բ-2 թաղամասի ջրամատակարարումը:

Ժամը 11:00-19:00-ն էլ կդադարեցվի Սիլիկյան Թաղ. 3-13 փողոցների, Հաղթանակի 5, 7, 10, 13 փողոցների, Մերձավան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել