Բարձրագույն դատական խորհոջրդը փետրվարի 14-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«2024 թվականի փետրվարի 14-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 117-րդ հոդվածով Բարձրագույն դատական խորհուրդը՝ որոշում է
1.Հանրապետության նախագահին առաջարկել Սամվել Եփրեմի Թադևոսյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: