ԱՄՆ բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը արժանապատիվ ու կայուն խաղաղությանը․ Բլինքենը՝ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը արժանապատիվ ու կայուն խաղաղությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Հայաստանը շատ բարձր գնահատված գործընկեր է Միացյալ Նահանգներում և մենք բարձր ենք գնահատում նրա հանձնառությունը արժանապատիվ և կայուն խաղաղությանը»,-ասել է Բլինքենը:

Նա հավելել է, որ բացի դա քննարկելուց ու դրա ուղղությամբ աշխատելուց, աշխատում են նաև  ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, և մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել այդ ամենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել