Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի իշխանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: 

Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

Լեխտենշտայնի իշխանը կարևորել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի  ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը: 

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները շեշտել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի սկզբունքներն ու դիրքորոշումները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել