Վերազինում և արդիականացում՝ համայնքային պոլիկլինիկաներում. Երևանի քաղաքապետարան

Սարքավորումների արդիականացում, շենքային պայմանների բարելավում և, որ ամենակարևորն է, սպասարկման որակի բարձրացում. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, վերազինման ու բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաաապետարանից։

Այս տարվա հունվար ամսից մինչ օրս ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ կատարված հաճախումների թիվը կազմել է 116326: Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը փաստում է՝ իրականացված աշխատանքը տվել է իր ցանկալի արդյունքը:

Առաջնային բուժսպասարկման կենտրոններում գործում են մի շարք անվճար ծառայություններ, սակայն կան հետազոտություններ, որոնք երաշխավորված չեն պետության կողմից:

Քաղաքացիներին որակյալ ու հասանելի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը շարունակելու է տարբեր ծրագրեր իրականացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել