Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում է 4-րդ հանրապետություն։
Նա հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն ու կառավարող քաղաքական ուժը չունեն այնպիսի փաթեթ, որը կարող է այս պահին դնել սեղանին և ասել՝ այսպիսին է լինելու Հայաստանի չորրորդ հանրապետությունը։
«Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, այլ ոչ թե փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը, նույնիսկ դեմ քվեարկողներն ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն ու կառավարող քաղաքական ուժը չունեն այնպիսի փաթեթ, որը կարող է այս պահին դրվել սեղանին և ասվել՝ այսպիսին է լինելու Հայաստանի չորրորդ հանրապետությունը։