Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել են տարածաշրջանային հնարավոր զարգացումներն ու անվտանգային խնդիրները

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ին հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ:

Այս մասին հայտնում են Հայաստանի հանրապետական կուսակցությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:

Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել