ՀՀ փաստաբանների դպրոցը հայտարարում է ընդունելություն

ՀՀ փաստաբանական դպրոցը հայտարարում է 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելություն։ Դիմումների ընդունման ժամկետն է 2013 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ՝ բացառությամբ կիրակի օրերի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 20-40-93, (096) 20-06-25, (098) 65-56-01 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.amինտերնետային կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Կ․Ուլնեցու 31/3):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2013 թվականի հունիսի 04-ի հերթական նիստի (N 13) ընթացքում սահմանվել են՝ 

1․ ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների քանակական կազմը, այն է՝ 60 (վաթսուն) ունկնդիր,
2․ ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության նվազագույն շեմը, այն է՝ 110 (մեկ հարյուր տասը) միավոր,
3․ ՀՀ փաստաբանական դպրոցում ուսման վարձի չափը, այն է՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել