ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեց Վրաստանի փորձը:
«Երբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը», եկան նոր իշխանություններ, այնտեղ այս համակարգն ներդրվեց և բարձրացվեցին աշխատավարձերը, դրանից հետո նրանք սանկցիաները՝ պատասխանատվությունը, բարձրացրեցին այն պաշտոնյաների, որոնց աշխատավարձերը բարձրացրել էին և քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին նախարարները, փոխնախարարներ, ոստիկանապետեր, պատգամավորներ, մարզպետներ. բոլոր պաշտոնյաներից կարելի էր վրացական բանտերում գտնել, որովհետև աշխատավարձի բարձրացման հետ բարձրացվել էր նաև պատասխանատվությունը: Մենք ի՞նչ արեցինք դատաիրավական համակարգում: Բարձրացրեցինք աշխատավարձերը, բայց ոչ մի կերպ չբարձրացրեցինք հսկողությունը, սանկցիաները: Այսինքն` մենք մի ոլորտում ունենք վատ փորձ, որը հիմա այս նախագծի դեմ փաստարկ է բերվում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net