«Կարմիր գծերի» թանկացումը ոչ մի օգուտ չբերեց այս քաղաքին․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանում ընթանում են Օղակաձև զբոսայգու կորտերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հանրային լսումներ։

Ներկա է նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը։

Նա շնորհակալություն հայտնեց իր խմբակցությանը լսումները կազմակերպելու համար։

«2018 թվականից 6 տարի անց նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018 թվականին բոլորս հավաքվել էինք և հեղափոխություն էինք իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն այն բոլոր նպատակները, երազանքները, որ մենք դրել էինք 2018 թվականին շատ արագ հոդս ցնդեցին և մենք նորից այդ նույն տաշտակի առաջ ենք հայտնվել և նորից պայքար ենք մղում, կոնկրետ այս դեպքում մեր կանաչ տարածքների համար, իսկ տարբեր դեպքերում, տարբեր կետերում, տարբեր խնդիրների շուրջ։ 2018 թվականին թվում էր, թե այս բոլոր խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն»,-նշեց նա։

Մարությանը ներկաներից ներուղություն խնդրեց ուշանալու համար։

«Ինչպես կյանքը ցույց է տալիս «կարմիր գծերի» թանկացումը ոչ մի օգուտ չբերեց այս քաղաքին և խցանումները նույն ձև են։ Ձնամաքրման և փոսերի մասին չխոսեմ, կարծում եմ՝ երևանցիները տեսնում են»,-ասաց նախկին քաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել