ԲԴԽ պարզաբանումը՝ ոստիկանության կապիտանին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, թե «Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության կապիտանին, իսկ դատավոր Մեխակյանը խմբի պարագլխին և ևս մեկ անձի դատարանից ազատ է արձակել:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ  նյութում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես՝ դատարանը նշված ամբաստանյալներից միայն մեկի՝ Կարեն Թևոսյանի գործով է որոշում կայացրել, այն էլ ոչ թե ազատ արձակման, այլ երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, քանի որ նիստը դռնփակ է քննվել այլ մանրամասներ հաղորդել չենք կարող։

Ինչ վերաբերում է լրագրողի  պնդմանը, թե դատավոր Մեխակյանը ազատ է արձակել խմբի պարագլխին՝ Խ. Հովհաննիսյանին, ապա դատավորի կազմից հայտնում են, որ նման միջնորդություն նշված անձի վերաբերյալ դատավոր Մեխակյանը առհասարակ չի քննել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել