Կխրախուսվեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը․ Ավինյան

Հաշվի կառնվեն կառուցապատողների առաջարկները․ կխրախուսվեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հանդիպել եմ մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված:

Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին:

Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը», – գրել է Ավինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել