Վթարային ջրանջատում՝ հունվարի 30-ին

Վթարային ջրանջատում է սպասվում  Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում հունվարի 30-ին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 30-ին ժամը 07:00-12:00-ն կդադարեցվի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել