Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, Ռուսաստանից քաղաքական ապաստան է հայցել։ Այս մասին նա հայտնել է տեսաուղերձով, որով դիմել է իր ընկերներին և գործընկերներին։
«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։
Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասում է նա տեսանյութում։
Նարինե Հայրապետյանը հայտարարել է նաև, որ իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանի դեմ։