Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 30-ից Մամիկոնյանց – Վրացական, Ֆանարջյան – Սարկավագ, Այվազովսկու – Տիտոգրադյան, Աթոյան – Այվազովսկի փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: