Կառավարության հունվարի 18-ի նիստի ժամանակ Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։
Ներկայացնում ենք նորանշանակ մարզպետի կենսագրությունը։
Ծնվել է 1972 թվականի մարտի 10-ին, Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղում:
1979-1989 սովորել է Կիրովականի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցում:
1994-ին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:
1998-ին ավարտել է ՌԴ Իվանտեևյան համալսարանը։
1994-1999 թվականներին աշխատել է Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ։
2000-2001 թվականներին աշխատել է Լոռվա միջազգային համալսարանում՝ որպես գիտական քարտուղար։
28.09.2001թ.-20.03.2003թ. եղել է Վանաձորի ներքին գործերի բաժնի անչափահասների գործերով տեսուչ։
20.03.2003թ.-30.01.2007թ. աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։
30.01.2007թ.-25.07.2008թ. եղել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր։
25.07.2008թ.-31.05.2012թ. աշխատել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
31.05.2012թ.-09.01.2014թ. եղել է Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։
09.01.2014թ.-04.03.2015թ. աշխատել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ։
04.03.2015թ.-17.05.2016թ. եղել է Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ։
17.05.2016թ.-07.10.2016թ. աշխատել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ։
07.10.2016թ.-20.02.2019թ. եղել է Լոռու մարզային վարչության պետ։
20.02.2019թ.-19.10.2019թ. աշխատել է Գեղարքունիքի մարզային վարչության պետ։
19.10.2019թ.-23.07.2020թ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։
23.07.2020թ.-03.12.2020թ. աշխատել է Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանության պետի 2020թ. դեկտեմբերի 3-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր։
ՀՀ վարչապետի 2024թ. հունվարի 18-ի N 68-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։