Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 9-ին որոշում է ստորագրել «Երևան քաղաքի պատմության թանգարան» համայնքային ոչ առևատրային կազմակերպության թանգարանային առարկաները «Հայ-չինական գործընկերության կենտրոն» զարգացման հասարակական կազմակերպությանը ժամանակավոր ի պահ հանձնելու թույլտվության մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ խոսքը 94 նմուշի մասին է, որոնց արժեքը հասնում է մինչև 100․000 դոլարի։
Որոշման մեջ ասվում է․ «Թույլատրել «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ թանգարանին ամրացված գույքի կազմից` թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված առարկաները, համաձայն հավելվածի, ժամանակավոր ի պահ հանձնել «Հայ-չինական գործընկերության կենտրոն» զարգացման հասարակական կազմակերպությանը՝ ՉԺՀ Նինբո (2024թ. հունվարի 30-ից մայիսի 5-ը), Սիան (2024թ. մայիսի 17-ից օգոստոսի 18-ը) և Գուանժո (2024թ. հունվարի 15-ից մինչև 2025թ. հունվարի 15-ը) քաղաքներում 18-20-րդ դարերի հայկական մշակութային գանձերը ժամանակավոր ցուցահանդեսներին ցուցադրելու նպատակով:
«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ ապահովել ի պահ հանձնվող առարկաների տեղափոխումը, պատշաճ պահպանումը և հետ վերադարձը»:
Թանգարանային առարկաների ցանկը, դրանց տարեթիվը, արժեքը՝