Անձին կալանավորելիս այդ մասին տեղեկացնո՞ւմ են վերջինիս ազգականներին

Կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում՝ նաև համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել