Որ անցակետով կարելի է հատել ռուս-բելառուսական պետական սահմանը. իրազեկում վարորդներին. ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ռուս-բելառուսական պետական սահմանը հատելու մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Համաձայն ՌԴ կառավարության 2024թ. հունվարի 13-ի հանձնարարականի՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդները ռուս-բելառուսական սահմանը կարող են հատել միայն Յեզերիշչե-Նևել (Езерище-Невель) ճանապարհահատվածի «Լոբոկ» ստացիոնար անցակետով (Կիև-Սանկտ Պետերբուրգ M20)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել