Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ

Գլխավոր դատախազության ներկայացրած վարույթը, որով պահանջել էր կրկին կալանավորել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Դատախազությունից։

Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ։

Ավելի վաղ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր գրավով և վարչական հսկողությամբ։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել