Սյունիքի մարզի Քաջարան–Կապան ավտոճանապարհին «Scania» մակնիշի բեռնատարը և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան բախվել են, ինչի հետևանքով 85-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Քաջարան–Կապան ավտոճանապարհի մոտ 2–րդ կմ–ին բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ա․) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1962 թ․). վերջինիս ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 1939 թ.) տեղում մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Դ․-ի դին»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները որոշ գործողություններ իրականացնելուց հետո կարողացել են դուրս բերել վարորդ Ա. Ն․-ին և ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1977 թ.)։ Տուժածները հոսպիտալացվել են։