Փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդիչը: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Հունվարի 18-ին, ժամը 14։09-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը կողաշրջվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի մոտ 61-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․) կցորդիչը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ ճանապարհը միակողմանի փակվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բեռնաթափել, ուղղել են կցորդիչը և դուրս բերել երթևեկելի գոտի․ ավտոճանապարհը երկկողմանի բաց է։