Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:
Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային եղանակով, փոստով կամ ըստ պատկանելության հանձնելու եղանակով հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ. ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին: