Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։
Մտքեր են փոխանակվել կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և Զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի շուրջ։