Սևանա լճում սիգի որսի արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 20–ը ներառյալ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ձկան որսի արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 20–ը ներառյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունենալու Սրանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ

«Սևան ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել։ Ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցները, որսագործիքները և ձկնորսների ժամանակավոր կացարանները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների տեղակայվել են ոստիկանության հսկիչ կետեր, կազմակերպվել են ստուգայցեր։

Առգրավված սիգի խմբաքանակները անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցնելուց հետո հանձնվել են տարեցների և երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոններին

Նշենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ձկան որսի արգելքը սահմանվել է 2023 թվականի նոյեմբերի 25–ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել