Հանրապետության մի շարք շրջաններում բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Հունվարի 15-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել