Ինչու՞ Սիսայդ քաղաքում տները պետք է ունենան սպիտակ դարպասներ

Սիսայդ քաղաքում բոլոր տները պետք է ունենան սպիտակ դարպասներ և գեղեցիկ արտաքին տեսք:

Պատճառն այն է, որ քաղաքի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության վրա, ուստի տեղական իշխանությունը որոշել է, որ նման դիզայնը կստեղծի «հեքիաթային քաղաքի» տպավորություն, ինչը կգրավի զբոսաշրջիկներին և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Իսկ Հայաստանում զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակները հետևյալն են`
1) քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը.
2) զբոսաշրջային այնպիսի համակարգի ստեղծումը, որը բավարարում է ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների պահանջմունքները, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և նրա քաղաքացիների եկամուտների ավելացմանը, միջազգային կապերի զարգացմանը, զբոսաշրջային գրավչություն ունեցող ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանմանը, պատմամշակութային ժառանգության և բնության ռացիոնալ օգտագործմանը.
3) Հայաստանում առաջնային զարգացման ենթակա բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսներով հարուստ զբոսաշրջային տարածաշրջանների և (կամ) կենտրոնների զարգացման ապահովումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել