Մոլդովայի քաղաքացին հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման համար

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 32-ամյա Միհաիլ Կ.-ին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա 2023 թ. նոյեմբերի 1-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել