Ինտերպոլի կողմից 2,5 տարի հետախուզվողը ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Բ.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2021 թ. հունիսի 4-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպառնալիքի մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նշվում է, որ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել