Ճարտարապետ Հարություն Չալիկյանը նախկինում զբաղեցրել է Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այդտեղից էլ ճանաչում է Քաղաքաշինության նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին։
Նրա խոսքով՝ վերջինս բարեխիղճ և բանիմաց, հայրենասեր մարդ է․ «Շատ մեծ գործեր է արել նաև արաբական աշխարհում։ Ճանաչված և հայտնի ճարտարապետ է միջազգային ասպարեզում։ Այն մեղադրանքները, որոնք կարվել են իր վրա, ես կարծում եմ՝ դրանց հասցեատերն ինքը չէ»։
Հարություն Չալիկյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր պետք են պետությանը, հետապնդումների են ենթարկվում ու կորցնում իրենց աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյությում։