Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի ամփոփ արդյունքների համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2․932․731 է կազմել, առկա բնակչության թվաքանակը՝ 2․689․438։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Մարդահամարի արդյունքների համաձայն՝ մշտական բնակչության կրոնական դավանանքն այս պատկերն ունի․
Հավելենք, որ Սահմանադրության 41-րդ հոդվածով սահմանված է մտքի, խղճի, կրոնի ազատությունը։ Հոդվածում ասվում է․
1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: