Արամ Խաչատրյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հունվարի 4-ին որոշում ընդունեց Արամ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնից ազատելու մասին։

Հարցը չզեկուցվող հարցերի շարքում էր։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, ծանոթացել Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին:

Շրջելով դպրոցներում՝ նա իր դժգոհությունն էր հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ։ «Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ»,-  այցի ավարտին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել