Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն է եղել, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ:
Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին: