1 զոհ, 2 վիրավոր. վթար Արտաշատի խճուղում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21061»-ի վարորդը՝ 1981 թ. ծնված Վահագն Շահբազյանը, մահացել է, իսկ «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել