Աշտարակի տներից մեկին կից անասնագոմի տանիքում անասնակեր է այրվել

Հունվարի 2-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի 13-րդ շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։50-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել