Հաստատվել է ԿԿՀ հանձնաժողովի անդամների    թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության  համար մրցութային խորհրդի անհատական կազմը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 27-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման    հանձնաժողովի մասին»  օրենքի   9-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների    թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության  համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝

1) Արուսյակ  Ջուլհակյան Ազգային ժողովի պատգամավոր
2) Արթուր  Հովսեփյան Վարչապետի աշխատակազմի ղեկավարի   տեղակալ
3) Սոնա Խալաֆյան ԲԴԽ աշխատակազմի  դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի եւ դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար
4) Նինա Փիրումյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար
5)  Արմեն Ասատրյան Փաստաբանների պալատի նախագահի առաջին  տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդ  ձեւավորելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու  եւ  Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի   Կ-375-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-239-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել