Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում:
Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ: