Բացվեց Պոլիտեխնիկի հիմնադրման 90 ամյակին նվիրված համալսարանական այգին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Լիահույս եմ, որ ստեղծված մրցունակ կրթական միջավայրում մեր ուսանողները լավագույնս կդրսևորվեն:
Մեր ծրագրերը` նվիրված բուհի հիմնադրման 90 ամյակին, շարունակվում են»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիﬓադրման 90 ամյակին նվիրված բակի բացման հանդիսավոր արարողությունը։






