Տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիﬓադրման 90 ամյակին նվիրված բակի բացման հանդիսավոր արարողությունը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիﬓադրման 90 ամյակին նվիրված բակի բացման հանդիսավոր արարողությունը։ Բակում տեղադրվել է հատուկ սալիկ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սալիկը ներկայացնում է Պոլիտեխնիկի 90-ամյակի երկու ձեռագիր ժամանակագրական տվյալներով հատվածը։

«Պոլիտեխնիկն իր պատմության մեջ շատ հայտնի է եղել նաև պաշտոնաթերթ թողարկելու առումով։ Առաջին հատվածն առաջին համարի ձեռագրի տարբերակն է, կապույտ հատվածը գունավոր տպագրության ժամանակաշրջանում վերջին ձեռագիր լոգոտիպն է պաշտոնաթերթի։ Մենք որոշեցին դա ներկայացնել որպես 90-ամյա ճանապարհ։ Այս այգու մուտքը ճանապարհ է շատ ու շատ տաղանդավոր երիտասարդների համար»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել