Աննա Մկրտչյանը և Հրաչյա Ասցատրյանը վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել՝ վարչապետի հուշամեդալով պարգևատրելու մասին։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.

Աննա Ֆելիքսի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ-ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու

Հրաչյա Վոլոդյայի ԱՍՑԱՏՐՅԱՆԻՆ-ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել