Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանը լռում է

2013 թվականի սեպտեմբերի 6-ին «ՍԻՐՈՒՆՅԱՆ» իրավաբանական գրասենյակի կողմից Վճռաբեկ դատարան է ներկայացվել ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ թիվ 27203404 քրեական գործը նոր հանգամանքերի հիմքով վերանայելու մասին բողոքը:

Մինչեւ օրս՝ շուրջ մեկուկես ամիս անց, բողոքի ընթացքը Վճռաբեկ դատարանի կողմից չի լուծվել, թեեւ՝ այն պետք է լուծվեր 10-օրյա ժամկետում:
Այս մասին հայտարարություն է տարածել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:
Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը 2012 թվականին «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրած վճռով պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետությանն իբրև փոխհատուցում վճարել 31 հազար եվրո:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդունված վճռի համաձայն՝ Հայաստանում 2004 թվականի հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների է ենթարկվել: Գ. Վիրաբյանի խոսքով՝ իրենց խոշտանգելու մեջ մեծ դեր է ունեցել Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյան:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել