Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել