Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը հաստատելու մասին հարցը։
Փաստաթղթով կկարգավորվեն հանձնաժողովների նիստերի անցկացման և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը։
«Սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ։ Նիստերը հանձաժողովների նախագահների միջև համաձայնությամբ որպես կանոն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով»,-զեկուցվեց վարչապետին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս փաստաթուղթը փաստաթղթով հաստատվում են կազմակերպչական հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում։