Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո հայտնաբերել են 1997 թ. ծնված Արամ Մ.-ին: Նա հոկտեմբերի 3-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Առանց խափանման միջոցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել