Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։
Այդ մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Վաղարշակի Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Աշոտ Վաղարշակի Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։
Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։