Նախարարը հաստատել է մարդու խմելու և կենցաղային նպատակներով սպառման համար նախատեսված ջրի որակին ներկայացվող պահանջները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 16-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է մարդու սպառման համար նախատեսված ջրի որակին ներկայացվող պահանջները, սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին։

«ՄԱՐԴՈՒ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 2.1.4.001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` Նորմեր) նախատեսված են պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնց գործունեությունը կապված է խմելու ջրամատակարարման համակարգերի շահագործման և բնակչությանը` մարդու խմելու և կենցաղային նպատակներով սպառման համար նախատեսված ջրով (այսուհետ` Խմելու ջուր) ապահովելու հետ:

2. Սույն Նորմերը սահմանում են Խմելու ջրի որակին և հսկողությանը ներկայացվող պահանջները և կիրառվում են մարդու խմելու և կենցաղային նպատակներով սպառման (բացառությամբ շշալցված և հանքային ջրերի), պարենային հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրության, պահպանման ու վաճառքի, ինչպես նաև Խմելու ջրի օգտագործում պահանջող այլ արտադրության համար նախատեսված ջրի նկատմամբ:

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3. Խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սույն Նորմերի պահանջներին:

4. Եթե խմելու ջրամատակարարման համակարգում առաջանում են վթարային իրավիճակներ կամ տեխնիկական շեղումներ, որոնք բերում են կամ կարող են բերել Խմելու ջրի որակի կամ բնակչության խմելու ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, խմելու ջրամատակարարման համակարգի շահագործում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ շեղումների վերացման ուղղությամբ և տեղեկացնել այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ ԱԱՏՄ) տարածքային ստորաբաժանմանը: Խմելու ջրամատակարարման համակարգի շահագործում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանմանն անհապաղ տեղյակ պահել Խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում սույն Նորմերին չհամապատասխանող յուրաքանչյուր նմուշի վերաբերյալ:

5. Խմելու ջրամատակարարման համակարգի նոր կառուցված և վերակառուցված ցանցերի շահագործումն իրականացվում է նոր կառուցված կամ վերակառուցված խողովակաշարի լվացման, ախտահանման և բնակչությանը մատակարարվող Խմելու ջրի նմուշի լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա՝ սույն Նորմերի պահանջներին համապատասխանության դեպքում:

6. Բնակչության կողմից Խմելու ջրի օգտագործումն ժամանակավոր դադարեցվում է, եթե չի ապահովվում բնակչությանը տրվող, սույն Նորմերի պահանջներին բավարարող Խմելու ջրի որակը և առկա է իրական վտանգ բնակչության առողջության համար: Խմելու ջրամատակարարման տվյալ համակարգից բնակչությանը տրվող Խմելու ջրի օգտագործումն ժամանակավոր դադարեցվում է ԱԱՏՄ ղեկավարի կողմից կայացրած որոշման հիման վրա:

7. Այն դեպքում, երբ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կայացվել է որոշում Խմելու ջրի օգտագործումը ժամանակավոր դադարեցնելու մասին, ապա խմելու ջրամատակարարման համակարգերի շահագործում իրականացնող կազմակերպությունները մշակում են Խմելու ջրի որակի վատթարացման պատճառների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված միջոցառումները և ներկայացնում ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանում:

8. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններն ու ԱԱՏՄ-ն բնակչությանը տեղեկացնում են Խմելու ջրի մատակարարման դադարեցման որոշման, Խմելու ջրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ տվյալ իրավիճակում բնակչության կողմից իրականացվելիք միջոցառումների մասին:

ԳԼՈՒԽ 3. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

9. Խմելու ջուրը պետք է լինի անվտանգ և համապատասխանի սույն Նորմերի Աղյուսակ 1-ից-5-ում սահմանված պահանջներին:

10. Ելնելով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատառումներից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) կարող է սահմանել սույն Նորմերի Աղյուսակ 1-ից 5-ում չընդգրկված լրացուցիչ ցուցանիշներ:

11. Սույն Նորմերի Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում թվարկված ցուցանիշների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներն (այսուհետ՝ ՍԹԿ) ու նորմերը խմելու ջրամատակարարման համակարգի շահագործում իրականացնող կազմակերպության կողմից ապահովվում են սպառողների կողմից Խմելու ջրից օգտվելու համար նախատեսված ծորակներում (այսուհետ՝ Ծորակ):

Աղյուսակ 1

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ցուցանիշ

Նորմ

Չափման միավոր

Աղիքային էնտերակոկ

0

քանակ/100 մլ

Escherichia coli (E. coli)

0

քանակ/100 մլ

Աղյուսակ 2

ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ցուցանիշ

ՍԹԿ

Չափման միավոր

Նշումներ

Ակրիլամիդ

0,10

մկգ/դմ3

0,10 մկգ/դմ3 ՍԹԿ-ն վերաբերում է Խմելու ջրում մոնոմերի մնացորդային կոնցենտրացիային, որը հաշվարկվում է Խմելու ջրի հետ շփվող համապատասխան պոլիմերից առավելագույն արտանետման բնութագրերի համաձայն:

Ծարիր

10

մկգ/դմ3

Արսեն

10

մկգ/դմ3

Բենզոլ

1,0

մկգ/դմ3

Բենզոպրեն կամ բենզպիրեն

0,010

մկգ/դմ3

Բիսֆենոլ A

2,5

մկգ/դմ3

Բոր

1,5

մգ/դմ3

Այն դեպքում, երբ աղազերծված Խմելու ջուրը տվյալ խմելու ջրամատակարարման համակարգի Խմելու ջրի գերակշռող աղբյուրն է կամ այն շրջաններում, որտեղ երկրաբանական պայմանները կարող են հանգեցնել ստորերկրյա ջրերում բորի պարունակության, պետք է կիրառվի Խմելու ջրում բորի պարունակության 2,4 մգ/դմ3 ՍԹԿ-ն:

Բրոմատ

10

մկգ/դմ3

Կադմիում

5,0

մկգ/դմ3

Քլորատ

0,25

մգ/դմ3

0,70 մգ/դմ3 ՍԹԿ-ն կիրառվում է այն դեպքերում, երբ Խմելու ջրի վարակազերծման համար օգտագործվող ախտահանման մեթոդի կիրառման արդյունքում առաջանում է քլորատ, և հատկապես՝ քլորի երկօքսիդ:
Ցուցանիշը հետազոտվում է միայն այն դեպքում, երբ կիրառվում են ախտահանման նմանատիպ մեթոդներ:

Քլորիտ

0,25

մգ/դմ3

0,70 մգ/դմ3 ՍԹԿ-ն կիրառվում է այն դեպքերում, երբ Խմելու ջրի վարակազերծման համար օգտագործվող ախտահանման մեթոդի կիրառման արդյունքում առաջանում է քլորատ, և հատկապես՝ քլորի երկօքսիդ:
Ցուցանիշը հետազոտվում է միայն այն դեպքում, երբ կիրառվում են ախտահանման նմանատիպ մեթոդներ:

Քրոմ

25

մկգ/դմ3

25 մկգ/դմ3 ՍԹԿ-ին պետք է հասնել ամենաուշը մինչև 2036 թվականի հունվարի 12-ը: Մինչև այդ ամսաթիվը քրոմի ՍԹԿ-ն պետք է լինի 50 մկգ/դմ3:

Պղինձ

2,0

մգ/դմ3

Ցիանիդ

50

մկգ/դմ3

1,2 դիքլորէթան

3,0

մկգ/դմ3

Էպիքլորոհիդրին

0,10

մկգ/դմ3

0,10 մկգ/դմ3 ՍԹԿ-ն վերաբերում է Խմելու ջրի մեջ մոնոմերի մնացորդային կոնցենտրացիային, որը հաշվարկվում է Խմելու ջրի հետ շփվելիս համապատասխան պոլիմերից առավելագույն արտանետման բնութագրերի համաձայն:

Ֆտորիդ

1,5

մգ/դմ3

Հալոքացախաթթուներ (HAAs)

60

մկգ/դմ3

Այս ցուցանիշը հետազոտվում է միայն այն դեպքում, երբ Խմելու ջրի ախտահանման համար կիրառվող մեթոդը կարող է առաջացնել/գեներացնել հալոքացախաթթուներ (HAAs): ՍԹԿ-ն վերաբերում է այդ խմբի հետևյալ հինգ ներկայացուցչական նյութերի գումարին՝ մոնոքլոր-, երկքլոր- և տրիքլոր-քացախաթթու և մոնո- և երկբրոմ-քացախաթթու:

Կապար

5

մկգ/դմ3

5 մկգ/դմ3 ՍԹԿ-ին պետք է հասնել ամենաուշը մինչև 2036 թվականի հունվարի 12-ը: Մինչ այդ ամսաթիվը կապարի ՍԹԿ-ն չպետք է գերազանցի ≤10 մկգ/դմ3:

Սնդիկ

1,0

մկգ/դմ3

Նիկել

20

մկգ/դմ3

Նիտրատ

50

մգ/դմ3

Պահպանվում են [նիտրատ]/50 + [նիտրիտ]/3 ≤ 1 պայմանները, որտեղ քառակուսի փակագծերը Խմելու ջրում նիտրատի (NO3) և նիտրիտի (NO2) պարունակությունների կոնցենտրացիաներն են մգ/դմ3-ով, և որ ջրի մշակման աշխատանքներից հետո նիտրիտի կոնցենտրացիաները համապատասխանում են 0,10 մգ/դմ3 ՍԹԿ-ին:

Նիտրիտ

0,50

մգ/դմ3

Պահպանվում են [նիտրատ]/50 + [նիտրիտ]/3 ≤ 1 պայմանները, որտեղ քառակուսի փակագծերը Խմելու ջրում նիտրատի (NO3) և նիտրիտի (NO2) պարունակությունների կոնցենտրացիաներն են մգ/դմ3-ով, և որ ջրի մշակման աշխատանքներից հետո նիտրիտի կոնցենտրացիաները համապատասխանում են 0,10 մգ/դմ3 ՍԹԿ-ին:

Թունաքիմիկատներ

0,10

մկգ/դմ3

«Թունաքիմիկատներ» նշանակում է.

օրգանական ինսեկտիցիդներ,

օրգանական հերբիցիդներ,

օրգանական ֆունգիցիդներ,

օրգանական նեմատոցիդներ,

օրգանական ակարիցիդներ,

օրգանական ալգիցիդներ,

օրգանական ռոդենտիցիդ,

օրգանական սլիմիցիդներ,

հարակից արտադրանքներ (այդ թվում` աճի կարգավորիչներ),

և դրանց մետաբոլիտները,

Յուրաքանչյուր առանձին թունաքիմիկատի նկատմամբ կիրառվում է 0,10 մկգ/դմ3 ցուցանիշային արժեքը:

Ալդրինի, դիելդրինի, հեպտաքլորի և հեպտաքլորի էպօքսիդի դեպքում ցուցանիշային արժեքը պետք է լինի 0,030 մկգ/դմ3:

Պետք է մոնիթորիգի ենթարկվեն միայն այն թունաքիմիկատները, որոնք, ամենայն հավանականությամբ կարող են առկա լինել խմելու ջրամատակարարման տվյալ համակարգում:

Ընդհանուր թունաքիմիկատներ

0,50

մկգ/դմ3

«Ընդհանուր թունաքիմիկատներ» նշանակում է նախորդ տողում նշված բոլոր առանձին թունաքիմիկատների գումարը, որը հայտնաբերված և քանակապես գնահատված է մոնիթորինգի ընթացակարգով:

Ընդհանուր PFAS

0,50

մկգ/դմ3

«Ընդհանուր PFAS» նշանակում է պեր- և պոլիֆտորալկիլ նյութերի ընդհանրություն: Այս ցուցանիշային արժեքը կիրառվում է միայն այն ժամանակ, երբ կմշակվեն այս ցուցանիշի մոնիթորինգի անցկացման տեխնիկական և մեթոդական ուղեցույցները։ Այնուհետև կարելի է օգտագործել «ԸնդհանուրPFAS» կամ «Գումարային PFAS» ցուցանիշները։

Գումարային PFAS

0,10

մկգ/դմ3

«Գումարային PFAS» նշանակում է այն պեր- և պոլիֆտորալկիլային նյութերի գումարը, որոնց առկայությունը մտահոգիչ է Խմելու ջրի համար: Սա «PFAS Total» նյութերի ենթաբազմություն է, որը պարունակվում է պերֆտորալկիլային ցուցանիշի մեջ՝ երեք կամ ավելի ածխածիններով (այսինքն՝ –CnF2n–, n ≥ 3) կամ երկու կամ ավելի ածխածիններով պերֆտորալկիլեթերային մաս (այսինքն՝ –CnF2nOCmF2m–, n և m ≥1)

Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ

0,10

մկգ/դմ3

ՍԹԿ-ն իրենից ներկայացնում է նշված միացությունների կոնցենտրացիաների գումարը՝ բենզո(b)ֆտորանթեն, բենզո(k)ֆտորանտեն, բենզո(ghi)պերիլեն և ինդենո(1,2,3-cd)պիրեն:

Սելեն

20

մկգ/դմ3

Բացի այդ ցուցանիշի 30 մկգ/դմ3 ՍԹԿ-ն պետք է կիրառվի այն տարածաշրջանների համար, որտեղ երկրաբանական պայմանները կարող են հանգեցնել ստորերկրյա ջրերում սելենի բարձր մակարդակի:

Տետրաքլորէթիլեն և տրիքլորէթիլեն

10

մկգ/դմ3

Այս երկու ցուցանիշների ՍԹԿ-ների գումարն է:

Տրիհալոմեթաններ՝ ընդհանուր

100

մկգ/դմ3

Սա հետևյալ նշված միացությունների՝ քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմոքլորմեթան և բրոմոդիքլորմեթան, ՍԹԿ-ների գումարն է:

Ուրան

30

մկգ/դմ3

Վինիլքլորիդ

0,50

մկգ/դմ3

Ցուցանիշի 0.50 մկգ/դմ3 ՍԹԿ-ն վերաբերում է Խմելու ջրում մոնոմերի մնացորդային կոնցենտրացիային, որը հաշվարկվում է Խմելու ջրի հետ շփվող համապատասխան պոլիմերից առավելագույն արտանետման բնութագրերի համաձայն:

Աղյուսակ 5

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ցուցանիշ

Նորմ

Չափման միավոր

Ընդհանուր α- ռադիոակտիվություն

0.1

Բկ/լ

Ընդհանուր β- ռադիոակտիվություն

1.0

Բկ/լ

ԳԼՈՒԽ 4. ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

12. Խմելու ջրամատակարարումն իրականացվում է ռիսկի վրա հիմնված մոտեցմամբ, ընդգրկելով խմելու ջրամատակարարման ամբողջ շղթան (ջրհավաք ավազան, ջրառ, մշակում, կուտակում, բաշխում և Ծորակ):

13. Ռիսկի վրա հիմնված մոտեցումը ներառում է.

1) Խմելու ջրի ջրհավաք ավազանի մոնիթորինգ, որը իրականացվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից,

2) խմելու ջրամատակարարման համակարգերում ռիսկերի գնահատում և կառավարում,

3) ներքին բաշխման համակարգերում ռիսկերի գնահատում:

ԳԼՈՒԽ 5. ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

14. Խմելու ջրամատակարարման համակարգում ռիսկերի գնահատումը և կառավարումն իրականացվում է խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից և ընդգրկում է.

1) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից իրականացված Խմելու ջրի ջրհավաք ավազանի մոնիթորինգի արդյունքները,

2) խմելու ջրամատակարարման, մասնավորապես՝ Խմելու ջրի ջրառի, մշակման, կուտակման և բաշխման կետերից մինչև Ծորակ, համակարգի նկարագրման արդյունքները,

3) խմելու ջրամատակարարման համակարգում առկա վտանգների և դրանցով պայմանավորված բնակչության առողջության համար առաջացող ռիսկերի գնահատումը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության և խմելու ջրամատակարարման համակարգից Խմելու ջրի արտահոսքի հետ կապված ռիսկերը:

15. Խմելու ջրամատակարարման համակարգում ռիսկերի գնահատման արդյունքում, ըստ անհրաժեշտության, խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից ապահովվում են ռիսկերի կառավարման հետևյալ միջոցառումները.

1) խմելու ջրամատակարարման համակարգում հայտնաբերված ռիսկերի կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների սահմանում և իրականացում,

2) միջոցառումների սահմանում և իրականացում՝ ի լրումն ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից իրականացված Խմելու ջրի ջրհավաք ավազանի մոնիթորինգի արդյունքների,

3) Խմելու ջրի որակի հսկողության լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների իրականացում,

4) խմելու ջրամատակարարման համակարգի ախտահանում և (կամ) Խմելու ջրի վարակազերծում,

5) ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերի, ռեագենտների, սարքավորումների Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1009-Ն որոշման Հավելված N 10-ին համապատասխանության գնահատում:

16. Խմելու ջրամատակարարման համակարգում ռիսկերի գնահատման և կառավարման վերաբերյալ տեղեկատվությունը խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից ներկայացվում է Լիազոր մարմին:

17. Խմելու ջրամատակարարման համակարգում ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա Լիազոր մարմինը.

1) կարող է թույլատրել ցուցանիշի նկատմամբ իրականացվող մոնիթորինգի հաճախականության նվազեցում (կամ) մոնիթորինգի ենթակա ցուցանիշներում փոփոխություններ (բացառությամբ Ձև 2-ում թվարկված ցուցանիշների), հիմք ընդունելով.

ա. չմշակված Խմելու ջրում ցուցանիշի առկայությունը՝ համաձայն ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից իրականացված Խմելու ջրի ջրհավաք ավազանի մոնիթորինգի արդյունքների,

բ. Խմելու ջրում ցուցանիշի ի հայտ գալը միայն մշակման կամ վարակազերծման որոշակի (խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից չկիրառվող) մեթոդի կիրառման արդյունքում,

գ. սույն Նորմերի Ձև 1-ով սահմանված բնութագրերը,

2) կարող է ընդլայնել Գլուխ 8-ով սահմանված մոնիթորինգի ենթակա ցուցանիշների ցանկը և (կամ) ավելացնել ցուցանիշի նկատմամբ իրականացվող մոնիթորինգի հաճախականությունը, հիմք ընդունելով.

ա. չմշակված Խմելու ջրում ցուցանիշի առկայությունը՝ համաձայն ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից իրականացված Խմելու ջրի ջրհավաք ավազանի մոնիթորինգի արդյունքների,

բ. Ձև 1-ով սահմանված բնութագրերը:

18. Խմելու ջրամատակարարման համակարգում ռիսկերի գնահատման ու կառավարման համար հիմք են հանդիսանում սույն Նորմերի Աղյուսակ 1-ից 3-ում թվարկված պահանջները։

Աղյուսակ 3

ՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ցուցանիշ

ՍԹԿ

Չափման միավոր

Նշումներ

Ալյումինում

200

մկգ/դմ3

Ամոնիում իոն

0,50

մգ/դմ3

Քլորիդներ

250

մգ/դմ3

Ջուրը չպետք է լինի քայքայիչ:

Clostridium perfringens, ներառյալ՝ սպորները

0

քանակ/100 մլ

Այս ցուցանիշը հետազոտվում է, եթե ռիսկի գնահատումը ցույց է տալիս, որ դա նպատակահարմար է:

Գույն

Ընդունելի է սպառողների համար և չկա անսովոր փոփոխություն, ≤ 35

աստիճան

Էլեկտատրահաղորդականություն

2 500

μS cm-1 ՝ 20 °C պայմաններում

Ջրածնի իոնի կոնցենտրացիա

≥ 6,5 և ≤ 9,5

pH միավորներ

Երկաթ

200

մկգ/դմ3

Մանգան

50

մկգ/դմ3

Հոտ

Ընդունելի է սպառողների համար և չկա անսովոր փոփոխություն, ≤ 2

բալ

Պերմանգանատային օքսիդացում

5,0

մգ/դմ3 O2

Այս ցուցանիշը պետք չէ հետազոտել, եթե վերլուծվում է TOC ցուցանիշը:

Սուլֆատներ

250

մգ/դմ3

Ջուրը չպետք է լինի քայքայիչ։

Նատրիում

200

մգ/դմ3

Համ

Ընդունելի է սպառողների համար և չկա անսովոր փոփոխություն, ≤ 2

բալ

Գաղութների հաշվարկ 22 oC պայմաններում

Առանց անսովոր փոփոխության

Կոլիձև մանրէներ

0

քանակ/100 մլ

Ընդհանուր օրգանական ածխածին (TOC)

Առանց անսովոր փոփոխություն

Պղտորություն

Ընդունելի է սպառողների համար և չկա անսովոր փոփոխություն,
≤ 2.6

կամ
≤ 1.5

ՖՊՄ (ըստ ֆորմազինի) պղտորության միավոր կամ
մգ/լ (ըստ կաոլինի)

ԳԼՈՒԽ 6. ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

19. Ներքին բաշխման համակարգերում ռիսկերի գնահատումն իրականացվում է խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից:

20. Ներքին բաշխման համակարգերում ռիսկերի գնահատումն ընդգրկում է ներքին բաշխման համակարգերով պայմանավորված Խմելու ջրի որակի և (կամ) մարդու առողջության համար հնարավոր ռիսկերի ընդհանուր վերլուծությունը և վերլուծության արդյունքում հայտնաբերված ռիսկերի դեպքում՝ սույն Նորմերի Աղյուսակ 4-ում թվարկված ցուցանիշների նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:

Աղյուսակ 4

ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ցուցանիշ

ՍԹԿ / Նորմ

Չափման միավոր

Կապար

10

մկգ/դմ3

Լեգիոնելլա

< 1 000

ԳԱՄ/դմ3

21. Ներքին բաշխման համակարգերում ռիսկերի գնահատման արդյունքում, ըստ անհրաժեշտության, ներքին բաշխման հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունը.

1) ներքին բաշխման համակարգերով պայմանավորված Խմելու ջրի որակի և (կամ) մարդու առողջության համար հնարավոր ռիսկերի, և այդ ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկացնում է սպառողներին,

2) արձանագրված ռիսկերի դեպքում Խմելու ջրի սպառման և օգտագործման պայմանների, ինչպես նաև այդ ռիսկերի կրկնությունը կանխելուն ուղղված միջոցառումների մասին տեղեկացնում է սպառողներին:

22. Ներքին բաշխման համակարգերով պայմանավորված Խմելու ջրի որակի և (կամ) մարդու առողջության համար հնարավոր ռիսկերի ի հայտ գալու և (կամ) սույն Նորմերի Աղյուսակ 4-ում թվարկված ցուցանիշների նկատմամբ իրականացված մոնիթորինգի արդյունքում անհամապատասխանությունների արձանագրման դեպքում՝ խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունն ի հայտ եկած ռիսկերի, արձանագրված անհամապատասխանությունների և իր կողմից ձեռնարկված համապատասխան կանխարգելիչ միջոցառումների մասին անմիջապես տեղեկացնում է Լիազոր մարմնին և ԱԱՏՄ-ին:

23. Ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերին, ռեագենտներին, սարքավորումներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1009-Ն որոշման Հավելված N 10-ով:

ԳԼՈՒԽ 7. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

24. Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից իրականացվում է Խմելու ջրի որակի կանոնավոր մոնիթորինգ (արտադրական հսկողություն)՝ համաձայն սույն Գլխի և Ձև 2-ի:

25. Կանոնավոր մոնիթորինգ (արտադրական հսկողություն) իրականացնելու նպատակով խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից կազմվում է մոնիթորինգի ծրագիր յուրաքանչյուր բնակավայրին մատակարարվող խմելու ջրամատակարարման համակարգի համար, որն ընդգրկում է.

1) սույն Նորմերի Աղյուսակ 1-ից 3-ում թվարկված ցուցանիշների մոնիթորինգ,

2) Լիազոր մարմնի կողմից սահմանված լրացուցիչ ցուցանիշների մոնիթորինգ,

3) շարունակական մոնիթորինգի ընթացքում գրանցված չափումների արդյունքները,

4) սույն Նորմերի Աղյուսակ 4-ում թվարկված ցուցանիշների մոնիթորինգ՝ սույն Նորմերի 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետով սահմանված պահանջի բավարարման դեպքում,

5) խմելու ջրամատակարարման համակարգում, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից իրականացված Խմելու ջրի ջրհավաք ավազանի մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված նյութերի և միացությունների մոնիթորինգ,

6) գործառնական մոնիթորինգ, համաձայն Ձև 3-ի:

26. Խմելու ջրի նմուշառման մեթոդները և կետերը պետք է համապատասխանեն Ձև 4-ով սահմանված պահանջներին։

27. Խմելու ջրի նմուշների լաբորատոր հետազոտություններն իրականացվում են Ձև 5-ում թվարկված մեթոդների կամ այլ համարժեք մեթոդների կիրառմամբ։

28. Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունն իրականացնում է մոնիթորինգի ծրագրում չընդգրկված ցուցանիշների, նյութերի և միացությունների լրացուցիչ մոնիթորինգ՝ այդ նյութերի և միացությունների մարդու առողջության համար ռիսկի գործոն հանդիսանալու բավարար հիմնավորվածության դեպքում:

ԳԼՈՒԽ 8. ՆՈՐՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐ

29. Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից պատշաճ կերպով հիմնավորված հանգամանքներում և բացառելով բնակչության առողջության վրա հավանական ռիսկը՝ Լիազոր մարմնի թույլտվությամբ՝ խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունները կարող են թույլ տալ շեղումներ Սույն Նորմերի Աղյուսակ 2-ում թվարկված ցուցանիշների ՍԹԿ-ից՝ մինչև դրանց առավելագույն կոնցենտրացիան: Շեղումները բնորոշվում են հետևյալով.

1) Խմելու ջրի նոր ջրհավաք ավազանի առկայություն,

2) Խմելու ջրի ջրհավաք ավազանում աղտոտման նոր աղբյուրի և (կամ) նոր ցուցանիշների առկայություն,

3) գոյություն ունեցող ջրհավաք ավազանում Խմելու ջրի ջրառի համար չնախատեսված և բացառիկ իրավիճակի առկայություն, որը կարող է հանգեցնել ՍԹԿ-ի ժամանակավոր գերազանցումների,

4) տևողությամբ չեն գերազանցում երեք տարին:

30. Սույն Նորմերի 29-րդ կետով նախատեսված պահանջների կրկնվելու դեպքում և բացառելով բնակչության առողջության վրա հավանական ռիսկը՝ Լիազոր մարմինը կարող է թույլ տալ շեղման տևողությունը երկարաձգել ևս երեք տարով։

31. Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից ներկայացվող հիմնավորվածությունը ընդգրկում է.

1) շեղման հիմքերը,

2) խնդրահարույց ցուցանիշները, նախորդ համապատասխան մոնիթորինգի արդյունքները և շեղման դեպքում ցուցանիշի առավելագույն արձանագրված արժեքը,

3) աշխարհագրական տարածքը, ամեն օր մատակարարվող Խմելու ջրի քանակը, և Խմելու ջրամատակարարման տվյալ համակարգից օգտվող բնակչության թվաքանակը,

4) մոնիթորինգի ծրագիրը անհրաժեշտության դեպքում կոնկրետ ցուցանիշների նկատմամբ ավելացված հաճախականությամբ,

5) անհրաժեշտ կանխարգելիչ և մեղմիչ գործողությունների ծրագիրը, ներառյալ՝ աշխատանքների ժամանակացույցը,

6) շեղումների տևողությունը։

ԳԼՈՒԽ 9. ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

32. Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունները, առնվազն տարին մեկ անգամ, առցանց եղանակով, ապահովում են Խմելու ջրի վերաբերյալ ճշգրիտ և արդիական տեղեկատվության հասանելիությունը:

33. Հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը ներառում է տվյալներ.

1) խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության, խմելու ջրամատակարարման տվյալ համակարգից օգտվող բնակչության թվաքանակի, ինչպես նաև Խմելու ջրի արտադրության, այդ թվում՝ Խմելու ջրի մշակման և վարակազերծման վերաբերյալ,

2) խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից Սույն Նորմերի Աղյուսակ 1-ից 3-ում թվարկված ցուցանիշների, կալցիումի, մագնեզիումի և կալիումի մոնիթորինգի արդյունքների, այդ թվում՝ դրանց ՍԹԿ-ների/նորմաների վերաբերյալ,

3) կոշտության, Խմելու ջրում լուծված հանքանյութերի և անիոնների ու կատիոնների վերաբերյալ,

4) խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների, Խմելու ջրի որակի և (կամ) մարդու առողջության համար հնարավոր ռիսկերի, և ձեռնարկված համապատասխան կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ,

5) խմելու ջրամատակարարման համակարգերի ռիսկերի գնահատման և կառավարման վերաբերյալ:

34. Օրական առնվազն 10000 մ3 խմելու ջուր մատակարարող կամ առնվազն 50000 մարդու սպասարկող Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունները, տարեկան պարբերականությամբ, ներկայացնում են նաև տեղեկատվություն ստորև նշվածների վերաբերյալ.

1) խմելու ջրամատակարարման համակարգի աշխատանքի և վերջինիս արդյունավետության, ինչպես նաև խմելու ջրամատակարարման համակարգից Խմելու ջրի արտահոսքի մասին,

2) խմելու ջրամատակարարման համակարգի պատկանելիության,

3) Խմելու ջրի մեկ լիտրի և մեկ մետր խորանարդի սակագնի վերաբերյալ,

4) բնակչության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ տեղեկատվություն:

Ձև 1

ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

1. Մոնիթորինգի ենթակա ցուցանիշների ցանկն ընդլայնվում է, իսկ Ձև 2-ում սահմանված նմուշառման հաճախականություններն ավելացվում են, եթե Ձև 2-ով սահմանված մոնիթորինգի ենթակա ցուցանիշների ցանկը կամ նմուշառման հաճախականությունները բավարար չեն սույն Նորմերի պահանջներն ապահովելու համար:

2. Մոնիթորինգի ենթակա ցուցանիշների ցանկը կրճատվում է, իսկ Ձև 2-ում սահմանված նմուշառման հաճախականություններն պակասեցվում են, եթե բավարարվում են հետևյալ բոլոր պայմանները.

1) նմուշառման վայրը և հաճախականությունը որոշվում են ցուցանիշի ծագմամբ, ինչպես նաև դրա կոնցենտրացիայի փոփոխությամբ,

2) ցուցանիշի նմուշառման հաճախականությունը կրճատվում է, եթե ամբողջ խմելու ջրամատակարարման գոտու համար ընտրված նմուշառման կետերից առնվազն երեք տարվա ընթացքում՝ կանոնավոր հաճախականությամբ, նմուշառված նմուշներից ստացված բոլոր արդյունքները ՍԹԿ-ների/նորմաների 60%-ից փոքր են,

3) մոնիթորինգի ենթակա ցուցանիշների ցանկից որևէ ցուցանիշ հանվում է, եթե ամբողջ խմելու ջրամատակարարման գոտու համար ընտրված նմուշառման կետերից առնվազն երեք տարվա ընթացքում՝ կանոնավոր հաճախականությամբ, նմուշառված նմուշներից ստացված բոլոր արդյունքները ՍԹԿ-ների/նորմաների 30%-ից փոքր են,

4) մոնիթորինգի ենթակա ցուցանիշների ցանկից որևէ ցուցանիշի հանման համար հիմք է ընդունվում նաև ռիսկերի գնահատման արդյունքները:

Ձև 2

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ցուցանիշներ.

1) խումբ «Ա»-ն ընդգրկում է հետևյալ ցուցանիշները.

ա. Escherichia coli (E. coli), աղիքային էնտերոկոկներ, կոլիձև մանրէներ, գաղութներ առաջացնող մանրէների քանակ 22°C պայմաններում, գույն, պղտորություն, համ, հոտ, ջրածնի իոնի կոնցենտրացիա և էլեկտատրահաղորդականություն,

բ. անհրաժեշտության դեպքում այլ ցուցանիշներ, որոնք սահմանվում են Նորմերի 11-րդ կետով և 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, և Ձև 1-ով,

2) խումբ «Ա» ցուցանիշների մոնիթորինգն իրականացվում է Ձև 2-ի 2-րդ կետի համաձայն,

3) հատուկ հանգամանքներում Խումբ «Ա» ցուցանիշներին ավելացվում են հետևյալ ցուցանիշները.

ա. ամոնիում և նիտրիտ, եթե օգտագործվում է քլորացում ամոնիզացիայով,

բ. ալյումին և երկաթ, երբ վերջիններս օգտագործվում են որպես Խմելու ջրի մշակման քիմիական նյութեր,

4) խումբ «Ա»-ում ընդգրկված «Escherichia coli (E. coli)», «աղիքային էնտերոկոկներ» ցուցանիշները հանդիսանում են «հիմնական ցուցանիշներ», և դրանց մշտադիտարկման հաճախականությունը չպետք է նվազեցվի և դրանք պետք է մշտադիտարկվեն Ձև 2-ի 2-րդ կետի համաձայն,

5) խումբ «Բ».

Նորմերով սահմանված բոլոր ցուցանիշների համապատասխանությունը որոշելու համար Խումբ «Ա»-ում չներառված և Նորմերի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված բոլոր ցուցանիշների, բացառությամբ Սույն Նորմերի Աղյուսակ 4-ով սահմանված ցուցանիշների, մոնիթորինգն իրականացվում է Ձև 2-ի 2-րդ կետի համաձայն, եթե Նորմերի 5-րդ Գլխով կամ 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով այլ հաճախականություն որոշված չէ:

2. Նմուշառման հաճախականություն.

Համապատասխանության մոնիթորինգի համար նմուշառման և հետազոտման նվազագույն հաճախականությունը

Ջրամատակարարման գոտում ամեն օր բաշխվող կամ արտադրվող Խմելու ջրի ծավալ (տե՛ս Ծանոթագրություններ 1 և 2) մ3 Խումբ «Ա» ցուցանիշների նմուշների տարեկան քանակ Խումբ «Բ» ցուցանիշների նմուշների տարեկան քանակ
< 10 1 1
≥ 10 ≤ 100 2 1
> 100 ≤ 1 000 4 1
> 1 000 ≤ 10 000 4` առաջին 1000 մ3/օր ծավալի համար
+ 3` յուրաքանչյուր հավելյալ 1000 մ3/օր ծավալի և դրա ընդհանուր ծավալի մի մասի համար
(տե՛ս Ծանոթագրություն 3)
1` առաջին 1000 մ3/օր ծավալի համար
+ 1` յուրաքանչյուր հավելյալ 4500 մ3/օր ծավալի և դրա ընդհանուր ծավալի մի մասի համար
(տե՛ս Ծանոթագրություն 3)
> 10 000 ≤ 100 000 3` առաջին 10000 մ3/օր ծավալի համար
+ 1` յուրաքանչյուր հավելյալ 10000 մ3/օր ծավալի և դրա ընդհանուր ծավալի մի մասի համար
(տե՛ս Ծանոթագրություն 3)
> 100 000 12` առաջին 100000 մ3/օր ծավալի համար
+ 1` յուրաքանչյուր հավելյալ 25000 մ3/օր ծավալի և դրա ընդհանուր ծավալի մի մասի համար
(տե՛ս Ծանոթագրություն 3)

Ծանոթագրություն 1․ Ջրամատակարարման գոտին աշխարհագրորեն սահմանված տարածք է, որի ներսում Խմելու ջուրը ստացվում է մեկ կամ մի քանի աղբյուրից, և որի ներսում Խմելու ջրի որակը կարելի է համարել միատեսակ։

Ծանոթագրություն 2․ Ծավալը հաշվարկվում է որպես օրացուցային տարվա համար վերցված միջին արժեք։ Նվազագույն հաճախականությունը որոշելու համար Խմելու ջրի ծավալի փոխարեն կարող է կիրառվել ջրամատակարարման գոտուց օգտվող բնակչության թիվը՝ ենթադրելով, որ 1 բնակչի կողմից օրվա ջրածախսը կազմում է 200 լիտր:

Ծանոթագրություն 3․ Նշված հաճախականությունը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Օրինակ՝ 4 300 մ3/օր = 16 նմուշ Խումբ «Ա»-ի ցուցանիշների համար (4 նմուշ՝ առաջին 1000 մ3/օր ծավալի համար + 12 լրացուցիչ նմուշ՝ 3300 մ3/օր ծավալի համար):

Ձև 3

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

1. Գործառնական մոնիթորինգ իրականացվում է յուրաքանչյուր խմելու ջրամատակարարման համակարգի համար՝ հաշվի առնելով խմելու ջրամատակարարման համակարգի ռիսկերի գնահատման արդյունքները։

2. Գործառնական մոնիթորինգի ներառում է «պղտորություն ջրամատակարարման կայանում» ցուցանիշի մոնիթորինգը՝ ֆիլտրման գործընթացներով ֆիզիկական հեռացման արդյունավետությունը կանոնավոր կերպով ստուգելու համար՝ համաձայն ստորև բերվող Աղյուսակում 6-ում նշված ՍԹԿ-ի և Աղյուսակում 7-ում նշված հաճախականությունների (կիրառելի չէ ստորերկրյա ջրաղբյուրների համար, որտեղ պղտորությունը պայմանավորված է երկաթով և մանգանով):

Աղյուսակ 6

Գործառնական ցուցանիշ

ՍԹԿ

Պղտորությունը ջրամատակարարման կայանում

0.3 NTU նմուշների 95%-ում և ոչ մի նմուշում չպետք է գերազանցի 1 NTU-ն

Աղյուսակ 7

Ջրամատակարարման գոտում ամեն օր բաշխվող կամ արտադրվող Խմելու ջրի ծավալը (մ3)

Նմուշառման և հետազոտության նվազագույն հաճախականությունը

≤ 1 000

Շաբաթական

> 1 000 ≤ 10 000

Օրական

> 10 000

Շարունակական

3. Գործառնական մոնիթորինգի ծրագիրը ներառում է նաև չմշակված ջրում հետևյալ ցուցանիշների մոնիթորինգը` մանրէաբանական աղտոտվածության կանխարգելմանն ուղղված վարակազերծման գործընթացների արդյունավետությունը գնահատելու համար.

Գործառնական ցուցանիշ

Նորմ

Չափման միավոր

Նշումներ

Սոմատիկ կոլիֆագեր

50 (չմշակված ջրի համար)

Վահանակ առաջացնող միավորներ ՎԱՄ/100 մլ

Այս ցուցանիշը հետազոտվում է, եթե ռիսկի գնահատումը ցույց է տալիս, որ դա նպատակահարմար է։ Եթե չմշակված ջրում այս ցուցանիշի քանակը բարձր է 50 ՎԱՄ/100 մլ-ից, այն պետք է ստուգվի մշակման ցիկլի փուլերից հետո՝ որոշելու տեղադրված խոչընդոտների միջոցով նյութի հեռացումը և գնահատելու, թե արդյոք ախտածին վիրուսների ներթափանցման վտանգը բավականաչափ վերահսկվում է։

4. Խմելու ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունն առնվազն վեց տարին մեկ անգամ վերանայում և վերահաստատում է Խմելու ջրի մոնիթորինգի ծրագիրը:

Ձև 4

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԵՏԵՐ

1. Խմելու ջրի նմուշառումն իրականացվում է խմելու ջրամատակարարման համակարգում և Ծորակում:

2. Ծորակում նմուշառումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) որոշակի քիմիական ցուցանիշների, մասնավորապես՝ պղնձի, կապարի և նիկելի հետազոտման նպատակով նմուշները վերցվում են Ծորակից՝ առանց Խմելու ջրի նախնական բացթողման։ Վերցվում է 1դմ3 ծավալով նմուշ՝ ցերեկային պատահական ժամի,

2) Ծորակում մանրէաբանական ցուցանիշների հետազոտման նպատակով՝ նմուշները վերցվում և մշակվում են համաձայն՝ EN ISO 19458-ի:

3. Ներքին բաշխիչ համակարգերում Լեգիոնելլայի հայտնաբերման նպատակով նմուշները վերցվում են Լեգիոնելլայի տարածման համար ռիսկային համարվող կետերում:

4. Բաշխիչ ցանցում նմուշառումը, բացառությամբ Ծորակից նմուշառման, իրականացվում է ԻՍՕ 5667-1(ԳՕՍՏ 59024-2020), ԻՍՕ 5667-3(ԳՕՍՏ 59024-2020) ISO 5667-5(ԳՕՍՏ 31862-2012) ստանդարտների համաձայն: Բաշխման ցանցում մանրէաբանական ցուցանիշների հետազոտման համար նմուշները վերցվում և մշակվում են համաձայն՝ EN ISO 19458-ի:

Ձև 5

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄՆԵՐ

1. Հետազոտության մեթոդները, որոնք կիրառվում են մոնիթորինգի և Խմելու ջրի սույն Նորմերի հետ համապատասխանությունը գնահատելու համար, բացառությամբ պղտորության, հաստատված և փաստաթղթավորված են՝ համաձայն ՀՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025 կամ միջազգային մակարդակով ընդունված այլ համարժեք ստանդարտների։ Լաբորատորիաները կամ այդ լաբորատորիաների հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող ենթակապալառու այլ լաբորատորիաների կիրառում են որակի կառավարման համակարգի գործելակարգերը՝ համաձայն EN ISO/IEC 17025-ի կամ միջազգային մակարդակով ընդունված այլ համարժեք ստանդարտների:

2. Այլընտրանքային մեթոդների՝ սույն Ձև-ում սահմանված մեթոդների հետ համապատասխանությունը գնահատելու նպատակով, կարող է կիրառվել EN ISO 17994 ստանդարտը, որը հաստատվել է որպես մանրէաբանական մեթոդների համարժեքության գնահատման ստանդարտ, կամ՝ EN ISO 16140 ստանդարտը, կամ այլ՝ միջազգայնորեն ընդունված նմանատիպ ընթացակարգեր` հաստատելու կուլտուրային մեթոդից բացի այլ մեթոդների համարժեքությունը, որոնք դուրս են EN ISO 17994-ի շրջանակներից։

3. Սույն Ձև-ով սահմանված նվազագույն չափանիշներին համապատասխանող հետազոտության մեթոդի բացակայության դեպքում մշտադիտարկումն իրականացվում է մատչելի լավագույն մեթոդների կիրառմամբ.

1) մանրէաբանական ցուցանիշների հետազոտման մեթոդներն են․

ա. Escherichia coli (E. coli) և կոլիձև մանրէներ՝ (EN ISO 9308-1 կամ EN ISO 9308-2),

բ. աղիքային էնտերոկոկներ՝ (EN ISO 7899-2),

գ. աճեցվող միկրոօրգանիզմների հաշվարկ ագարային միջավայրում 22°C պայմաններում՝ (EN ISO 6222),

դ. կլոստրիդիում պերֆրինգենս (Clostridium perfringens)` ներառյալ սպորները՝ (EN ISO 14189),

ե. լեգիոնելլա (EN ISO 11731 ստանդարտի Աղյուսակ 4-ում նշված ցուցանիշին համապատասխան,

Ռիսկի վրա հիմնված մոնիթորինգի և աճեցման մեթոդները լրացնելու համար կարող են օգտագործվել նաև լրացուցիչ մեթոդներ, ինչպիսիք են ISO/TS 12869-ը, արագ աճեցման մեթոդները, աճեցման վրա չհիմնված մեթոդները և մոլեկուլային-գենետիկական մեթոդները, մասնավորապես՝ պոմիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը (ՊՇՌ)։

զ. սոմատիկ կոլիֆագեր,

2) գործառնական մոնիթորինգի համար կարող են օգտագործվել Ձև 3-ը, EN ISO 10705-2 և EN ISO 10705-3 ստանդարտները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել