ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ կառավարությանը` Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ կառավարությանը Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ:

ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»,- ասված է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել