Հայտարարություն ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին
Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:
Համաձայն արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի որոշման՝ Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
1) դիմում՝ Խորհրդի նախագահի անունով,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) դիմումատուի մոտ բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
4)դիմումատուի մոտ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
5) դիմումատուի մոտ իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը ապացուցող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները):
Դիմումատուն, ըստ հայեցողության, կարող է ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը իր կարծիքով կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում դիմումատուի կողմից ստորագրված վիճակում:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն սույն թվականի հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 18:00-ն՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա):
Ռեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ արդարադատության նախարարություն՝ անձնակազմի կառավարման բաժին՝ +374 10 31-94-40 հեռախոսահամարով:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ՝ Վազգեն Ռշտունի
Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` +374 10 319440