Հայաստանն ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողների․ Նիկոլ Փաշինյանի՝ գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրառում է կատարել՝ անդրադառնալով  այսօր՝ դեկտեմբերի 7-ին  Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը։

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն  իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել