Ընդերքօգտագործման ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանությունը

Ընդերքօգտագործողը պետք է ապահովի հետևյալ միջոցառումների իրականացումը`

1) մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությունն ու պահպանումը.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը.

3) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված հանքային տարածությունների վերականգնումը.

4) արդյունաբերական թափոնների օգտագործման, օգտահանման, չեզոքացման և նվազեցման աշխատանքների միջոցառումների կատարումը.

5) վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանումը.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը.

7) բնապահպանական վճարների հաշվարկման կարգի պահպանումը.

8) բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանումը.

9) բնության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել